«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Այն, ինչ հանդուրժում էին հանրապետականները, նորերը հակված չեն ներելու

Այն, ինչ հանդուրժում էին հանրապետականները, նորերը հակված չեն ներելու
01.03.2019 | 03:17

Երևանի պետական համալսարանը չհանձնվեց։ Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը չկորցրեց խելամտությունը և չտրվեց սադրանքներին, սպառնալիքներին։ Իրականում դրված էր ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարման, այլ ԵՊՀ-ն իշխող կուսակցության վերահսկողությանը, օտար ազդեցություններին հանձնելու հարցը։ Ի դեպ, ՀՀԿ-ի իշխանավարման տարիներին Երևանի պետական համալսարանը այն բուհն էր, որն ամենաքիչն էր քաղաքականացված ու ՀՀԿ-ականացված։


Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԵՊՀ ուսանողական կառույցը, ուսանողներն ընդհանրապես զերծ են մնացել ՀՀԿ քարոզչությունից։ ԵՊՀ ուսանողական խորհրդի տարբեր տարիների նախագահները հիմնականում չեն եղել ՀՀԿ անդամներ, չեն եղել զանգվածային անդամագրումներ իշխող կուսակցությանը։ Մայր բուհի այս ինքնուրույն կեցվածքը հաճախ էր առաջացնում հանրապետականների դժգոհությունը։
Փաստորեն, նույն ինքնավարությունը ԵՊՀ-ն փորձում է պահպանել նաև այսօր։ Այն, ինչ հանդուրժում էր հանրապետական իշխանությունը, այսպես կոչված նոր Հայաստանում հակված չեն ներելու։


Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ էր հրավիրված, որի օրակարգի միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն էր: Հոգաբարձուների խորհուրդը, սակայն, չհաստատեց ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու և պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ